Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում, այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն։

«Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև հարաբերությունները՝ պաշտպանության ոլորտում», - Twitter-ում գրել է նա՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ որոշվել է ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին վերահուղարկավորել Փարիզի Պանթեոնում։