Լեգենդար իտալացի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը 20 տարի անցավ վերադարձավ «Պարմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով տեսահոլովակ 43-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ։


«Պարմայի» համակարգում նա հանդես է եկել 1991-2001 թվականներին՝ դառնալով Իտալիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր։

Բուֆոնը 2001թ․ հուլիսին Թուրինի «Յուվենտուս» էր տեղափոխվել 52,8 միլիոն եվրոյի դիմաց։ 17 տարի անց նա ազատ գործակալի կարգավիճակում միացավ փարիզյան ՊՍԺ-ին, սակայն մեկ մրցաշրջան անց վերադարձավ «Յուվենտուս», որի հետ պայմանագիրը չերկարաձգեց այս ամիս։