Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» միայն այն դեպքում, եթե տեղ ստանա թիմի հիմնական կազմում:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է վստահ լինել, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախապատվություն չի տալու Քարիմ Բենզեմային:
Դրա համար Իկարդին «Ռեալի» ղեկավարությանը հաղորդել է, որ կհամաձայնի տրանսֆերին միայն, երբ «սերուցքայինները» վաճառեն ֆրանսիացուն,- հաղորդում է Mundodeportivo.com-ը: