Թույլ նյարդեր ունեցողներին պարզապես արգելվում է որևէ առնչություն ունենալ հնէաբանության հետ, քանի որ հաճախ հնէաբանները հողի տարբեր շերտերից դուրս են բերում այնպիսի գտածոներ, որոնք կարելի է տեսնել միայն սարսափ ֆիլմերում: Սրանք երբևէ հայտնաբերված ամենասարսափելի գտածոներն են:

Ճչացող մումիաներ

Եգիպտոսը հայտնի է իր պատմական առեղծվածներով: 1886թ. եգիպտագետ Գաստոն Մասպերոն դամբարաններից մեկում հայտնաբերված քարատապանից մումիան դուրս բերելու ժամանակ ակատաես եղավ զարհուրելի տեսարանի: Դիակը փաթաթված էր ոչխարի մորթու մեջ, որը հին Եգիպտոսում խորհրդանշել է արատ, անմաքրություն: Ընդ որում, մումիայի վերջույթները կապկպված էին, իսկ դեմքն արտցոլում էր ցավից ու սարսափից դուրս եկող ճիչ:

Անգլուխ վիկինգները

Մյուս սարսափելի գտածոն հայտնաբերվել է համեմատաբար ոչ վաղ ՝ 2010թ. Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսությունում: Հնէաբանները պլանավորում էին գտնել նախնիների գանգեր, իրեր և այլն: Սակայն փոխարենը նրանք գտան բրիտանական մի դամբարան, որտեղ թաղված էին գլխատված վիկինգներ: Ընդ որում գանգերը գտնվում էին կմախքներից բավական հեռու:

Անհայտ կենդանի

1986թ. Նոր Զելանդիայում Օուեն լեռան ստորոտում հնէաբանները բախվեցին մի քարանձավի, որի միջանցքներից մեկում հայտնաբերվեց տարօրինակ մի կմախք, որը հիշեցնում էր անհայտ կենդանու, որին մարդկությունը երբևէ չի տեսել՝ հսկայական կտուց, մագիլներ, կոշտ մաշկ...

Բյուրեղյա գանգ

1927թ. Բելիզի ջունգլիներից մեկում Ֆրեդերիկ Միտչել Հեջեսը հայտնաբերեց բարձր որակի լեռնային բյուրեղից պատրաստված գանգ: Այն  կշռում է 5կգ: Հնդկացիները հայտարարեցին, որ դա պատկանում է իրենց նախնիներին:

Ամենասարսափելի գտածոն

Սա իսկական սարսափ ֆիլմի սիրահարների համար է: 1988թ. Իսրայելի Աշկելոն քաղաքում շինարարները բախվեցին Հռոմեական կայսրության ժամանակներից մնացած կոյուղի, որում հայտնաբերվեցին նորածինների հազարավոր գերեզմանոցներ: Պարզվեց, որ ժամանակին դա եղել է հատուկ վայր, որտեղ սպանել են հիվանդ, ինչպես նաև ապօրինի երեխաներին: