Տարածված կարծիք է, որ նախապես չիմանալով կնոջ նախընտրած բույրի մասին՝ պետք չէ նրան որևէ օծանելիք նվիրել: Հնարավոր է, որ այն դուրեկան չլինի կամ գլխապտույտ առաջացնի: Սակայն տղամարդկանց մեծ մասը շարունակում է համառ կերպով հետևել այդ ավանդույթին:
Այսօր մեծ տարածում են սկսում ձեռք բերել «համեղ» բույրերը, որոնք մրցակցության մեջ են մտել ավանդական, ծաղկային, թարմ բույրերի հետ: Դրանք ստեղծվել են հատուկ պարֆյումերային էսթետների համար և հնարավորություն են տալիս խորամուխ լինել երևակայության հորձանուտներում: Այժմ Ձեզ ենք ներկայացնում այն հանրահայտ բույրերը, որոնք ստեղծելիս ոգեշնչման աղբյուր են հանդիսացել հետևյալ մթերքներն ու սննդի բաղադրիչները:
ANGEL, THIERRY MUGLER - սինթետիկ կարամել
MISS DIOR CHERIE, CHRISTIAN DIOR - քաղցր եգիպտացորեն
NINA, NINA RICCI - ֆրանսիական դեսերտ և կանաչ խնձոր
PRADA CANDY, PRADA - կաթնային կարամել
LA VIE EST BELLE, LANCOME - շաքարավազ
ANAIS ANAIS PREMIER DELICE, CACHAREL - տանձ, կակաո, նարնջի ջեմ
FLOWERBOMB, VIKTOR&ROLF - վարդագույն քաղցր բամբակ
INTENSE CAFE, MONTALE - սուրճ