Ռեալիթի շուների աստղ Քիմ Քարդաշյանը սպասում է իր երկրորդ բալիկին: Ընդամենը մի քանի ամիս առաջ մամուլում լայնորեն քննարկվում էր այն լուրը, թե Քիմն այլևս չի կարողանա հղիանալ այն բարդությունների պատճառով, որոնք առաջ էին եկել վերջինիս մոտ առաջին հղիությունից հետո:
Սակայն նա վերջ դրեց խոսակցություններին՝ նպատակ ունենալով ամեն գնով հղիանալ երկրորդ անգամ, և կարծես դա նրա մոտ ստացվել է: Լուրեր են պտտվում, որ Քիմն արդեն 12-շաբաթական հղի է, և ռեփերի ու ռեալիթի-աստղի ընտանիքում շուտով համալրում է սպասվում:
Քիմը չի թաքցնում, որ հղիանալու համար դիմել է արհեստական բեղմնավորման և ծախսել այդ բոլոր պրոցեդուրաների վրա մոտ 230 հազար դոլար: Ինչևիցե, վերջինս շարունակում է հայտնվել հանրության առաջ իր սիրելի բարձրակրունկներով և մարմնի բերամասնություններն ընդգծող հագուստով: