Հաճախ ճանապարհորդությունների ժամանակ անհրաժեշտ է լինում մեզ հետ վերցնել թեյ, սուրճ: Բնականաբար, մեզ հետ վերցնում ենք թերմոս, որը լինում է մեր անբաժան ուղեկիցը:
Իհարկե, հետո անհրաժեշտ է լինում մանրակրկիտ լվանալ թերմոսը, սակայն լինում են այնպիսի հատվածներ, որոնք մաքրելը անհնար է լինում: Հետքերի առկայությունից առաջանում է նաև տհաճ հոտ:
Այդ ամենի դեմ պայքարելու համար, անհրաժեշտ է 2/3 եռացրած ջրին ավելացնել շատ քիչ քանակությամբ հացահատիկ: Դրանից հետո փակել կափարիչով և թափահարել:
Անընդմեջ թափահարել՝ մոտ 10-15 րոպե, այնուհետև դատարկել թերմոսի պարունակությունը և լվանալ տաք ջրով: