Մասնագետների խոսքով, փորկապության պատճառ կարող է դառնալ ջրի սակավ օգտագործումը: Սակայն այլ պատճառներ նույնպես կան:

Փորկապություն նկատելու դեպքում անհրաժեշտ է մոտ 3 բաժակ գոլ ջուր խմել: Իսկ եթե այն կրում է շարունակական բնույթ, ապա անհրաժեշտ է ամեն առավոտ խմել ջուր: Օրվա ընթացքում գերադասելի է խմել միջինում 10 բաժակ ջուր:

Փորկապությունից զերծ մնալու համար, անհրաժեշտ է օրվա ընթացքում ֆիզիկական վարժություններ անել: Ուտելուց հետո նստած չմնալ, քայլել:

Փորկապությունից ազատվելու համաչ պետք է ուտել շատ բանջարեղեն, միրգ, երիցուկ: Օգտակար կարող է լինել նաև սուրճը:

Օրվա ընթացքում կարելի է ուտել սալորաչիր կամ խմել սալորաչրի հյութ: