Վերջերս սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը հիվանդանոցում գիշերը ժամը 3-ին լուսանկարել էր մի հերթապահ բժշկի, ով չափազանց գերհոգնած լինելով՝ մի պահ ննջել էր: Նա քննադատական մեկնաբանություն էր գրել լուսանկարի համար՝ նշելով, որ բժիշկներն իրավունք չունեն զգաստ չլինել և քնել աշխատանքային ժամին: Ի պատասխան դրա՝ ողջ աշխարհում շատ բժիշկներ սկսեցին համացանցում տեղադրել իրենց քնած ժամանակ արված լուսանկարները: Սա հատուկ ակցիա էր, որը նպատակ ուներ պաշտպանել բժիշկներին. չէ՞ որ նրանք էլ են հասարակ մարդիկ և երբեմն հանգստի կարիք ունեն:
Բժիշկները նույնպես մարդիկ են (ֆոտոշարք)
![](https://yn.am/disc/21-05-15/5235782cb3c4cfe267abf82998638c63.jpg)
![](https://yn.am/disc/21-05-15/012482a58bf7c5c8925db38d224742aa.jpg)
![](https://yn.am/disc/21-05-15/20ed57a9ad09475683c9cbd6e6a61d67.jpg)
![](https://yn.am/disc/21-05-15/40d8ac5aa1ca33eaaa0cbb2031a13dfe.jpg)
![](https://yn.am/disc/21-05-15/e096934ef640c09681aa15eb0c5cbfb7.jpg)