Այն մարդիկ, ովքեր վստահ են, որ հեշտությամբ կարող են դադարել ծխելը, չարաչար սխալվում են, և դա իրենք էլ գիտեն: Սակայն կան միջոցներ, որոնց կիրառումը կօգնի որոշ չափով թոքերին զերծ պահել ծխախոտի վատ ազդեցությունից:

Սոխը հայտնի է իր օգտակարությամբ: Այն ոչ միայն կանխում է քաղցկեղի առաջացումը, այլև դրա հյութի օգտագործումը մաքուր է պահում շնչառական ուղիները, նաև պաշտպանում է բորբոքումից:

Պատրաստված հյութը վերացնում է նաև ծխելու հետևանքով կոկորդում առաջացած գերզատումը:

Հյութ կարելի է պատրաստել ինչպես սպիտակ, այնպես էլ կարմիր սոխից: