Շատ մարդիկ բողոքում են, որ իրենց ձեռքերն ու ոտքերը ամբողջ տարվա ընթացքում սառն են լինում՝ անկախ եղանակից և ջերմաստիճանից: Եվ դա էլ կարող է մի շարք անհարմարությունների պատճառ դառնալ:
Ապացուցված փաստ է, որ տղամարդկանց մոտ մարմնի ջերմակարգավորումը ավելի լավ է զարգացած, քան կանանց մոտ: Սակայն հիմնվել միայն դրա վրա, միանշանակ սխալ է, քանի որ սառնությունը կարող է ինչ-որ հիվանդության պատճառ լինել:
Սառնությունը կարող է պատճառ լինել օրգանիզմում քիչ քանակությամբ երկաթի: Այդ ժամանակ անձը շուտ ծախսում է օրգանիզմի տաքությունը, և վերջույթներն էլ սառչում են:
Մեկ այլ պատճառ կարող է լինել ցածր կալորիականությամբ սնունդը: Հիմնականում սա լինում է այն մարդկանց մոտ, ովքեր հետևում են դիետաների: Յուրաքանչյուր օրգանիզմի անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր:
Իսկ նորածինների մոտ նմանատիպ բան նկատելու դեպքում չպետք է անհանգստանալ, նրանց մոտ դեռ կարգավորված չէ ջերմային համակարգը: