Առօրյայում բոլորիս հանդիպում են այնպիսի մարդիկ, որ իրենց էությամբ շատ ամաչկոտ են: Ամաչկոտությունը կարող է խանգարել մարդկային հարաբերություններում, կարծիք արտահայտելու ժամանակ նաև մասնագիտությամբ առաջ շարժվելու գործում:
Վերջիններս կարող են իրենց դժբախտ համարել, բողոքել կյանքից, սակայն խնդիրը միայն իրենց ամաչկոտությունն է:
Միանշանակ հարց է առաջանում, թե որտեղից է գալիս այդ հատկանիշը: Կարող է լինել ծնողների ազդեցությունը փոքր ժամանակ: Երբ երեխան ցանկանում է ինչ-որ արարք անել, սակայն չեն թողնում: Անընդմեջ նկատողություններ են անում: Դա ազդում է երեխայի բնավորության մի շարք գծերի վրա:
Պատճառ կարող է լինել նաև հասակակակիցների հետ ակտիվ ժամանցի բացակայությունը: Ակտիվ քննարկումներին չմասնակցելը:
Ինչպես կարելի է «պայքարել» ամաչկոտության դեմ: Պետք է գնահատել ինքներդ Ձեզ, գտնել բնավորության մի գիծ, որը կառանձնացեք և կսիրեք Ձեր մեջ: Պետք չէ ամաչել և վախենալ ոչնչից:
Իսկ եթե ինքներդ չեք կարողանանում օգնել Ձեզ, ապա պետք է դիմել հոգեբանի օգնությանը: