Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին են խաղալիքները ներսից կամ ի՞նչ կա թաքնված դրանց մեջ: Ջեյսոն Ֆրինին, զարկ տալով իր երևակայությանը, դարձել է խաղալիքների նոր տեսակի հեղինակ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ջեյսոնը կորցրեց դիզայների իր աշխատանքը, որից հետո սկսեց հետաքրքրվել քանդակագործությամբ, ինչպես իր հայրը: Այդ ժամանակ էլ նրա մոտ հղացավ հետաքրքիր գաղափար՝ նորովի մոտեցմամբ պատրաստել խաղալիքներ, որոնց մի մասը ցույց կտա դրանց ներքին կառուցվածքը՝ կմախքը, ներքին օրգանները և այլն: Իր առաջին օրինակը նա eBay-ում վաճառել է 50 դոլար, այսօր արդեն դրանցից յուրաքանչյուրի գինը հասնում է 17000 դոլարի: Խաղալիքների պատրաստման վրա Ջեյսոնը ծախսում է 4-6 շաբաթ: Ամենամեծ թվով պատվերները ստացվում են ԱՄՆ-ից, Չինաստանից և Գերմանիայից: