Հարթ և առողջ դեմք ունենալը բոլորի ցանկությունն է: Սակայն ծակոտիները, սև կետերը կարող են պատճառ դառնալ դեմքի անհարթության:
Դրանցից ազատվելու համար կարելի է դիմել տնային միջոցների: Պետք չէ անմիջապես անցնել կոսմետիկ, քիմիական տարբերակների:
Ձվի սպիտակուցի և կիտրոնի հյութի խառնուրդը քսելով դեմքին պետք է թողնել մինչև չորանա: Այնուհետև պետք է լվալ գոլ ջրով: Արհասարակ ձուն մաքրելու և ձգողական հատկություն ունի:
Ձգողական հատկություն ունի նաև յոգուրտը: Սառը յոգուրտը պետք է քսել դեմքին, թողնել մոտ տասը րոպե, այնուհետև դեմքը լվալ:
Ամենահեշտ միջոցների է ամեն առավոտ սառույցով դեմքի մաքրումը: Պետք չէ անընդհատ լվալ դեմքը, այն կարող է ավելի յուղոտ դարձնել մաշկը: