Հետազոտությունները պարզել են, որ լուսինը ոչ միայն կարող է պատճառ լինել մարդկանց սրտի նոպաների, ճնշման բարձրացումների, այլև՝ կարող է վատ տրամադրության պատճառ լինել:
Լիալուսինը կարող է անդրադառնալ մարդկանց քնի վրա: Այդ ժամանակ մարդիկ դժվարությամբ են քուն մտնում և քնելու դեպքում էլ քնում են մակերեսորեն:
Լիալուսինը կարող է նաև պատճառ դառնալ սրտի նոպաների: Համեմատ լիալուսնին՝ կիսալուսնի ժամանակ մարդկանց վատացման թվերը ավելի քիչ են:
Ընդունված է մտածել, թե լուսնի առկայության դեպքում մարդիկ ավելի ուրախ տրամադրություն են ունենում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ լուսինը կարող է ազդել ոչ միայն լավ տրամադրութան վրա, այլև այդ ժամանակ մարդիկ առավել ալարկոտ են դառնում:
Լուսինը կարող է ազդել նաև մարդկանց մտավոր կարողությունների վրա: