Տոն օրերին կամ խնջույքներին անհնար է լինում չխմելը: Իսկ դրան հաջորդող օրվա վատ զգացողությունները ստիպում են մտածել, թե անիմաստ եք այդքան խմել: 

Ստեղծված գլխացավից, սրտխառնոցից ազատվելու համար կան տնային միջոցներ, որոնք կհեշտացնեն այդ գործընթացը:

Նախ հաջորդը օրը արթնանալուն պես պետք է հանքային ջուր խմել, որպեսզի օրգանիզմում դրա պակասը լրացվի: 

Օրգանիզմում հեղուկը վերականգնելու համար կարելի է խմել աղաջուր, թթվաջուր կամ կվաս: 

Այնուհետև պետք է լոգանք ընդունել, որը թարմություն կհաղորդի օրգանիզմին: Իսկ երկու գդալ մեղրի օգտագործումն էլ նոր էներգիայի աղբյուր կհանդիսանա: