Անքնությունը, մարդիկ չհամարելով հիվանդություն, շարունակում են քնի հաշվին զբաղվել սիրած նախասիրությամբ՝ կինո նայել, կայքերում անցկացնել:
Սակայն հենց քնի պակասն ու անքնությունը կարող են լինել շատ հիվանդությունների պատճառ:
Քնելուց առաջ հեռախոսով, համակարգչով, պլանշետով կամ այլ սարքավորումով զբաղվելը պատճառ է հենց քնի խանգարման: Քնելու ժամանակ խորհուրդ է տրվում միացված չլինեն դրանք: Նաև հարկավոր չէ ննջասենյակում համակարգիչ ունենալ:
Մեկ այլ պատճառ կարող է լինել քնելուց առաջ ծանր ֆիզիկական աշխատանքը, վարժությունները: Վերջիններս պետք է անել քնելուց 5-6 ժամ առաջ:
Այն սենյակում, որտեղ պետք է քնել, ջերմաստիճանը պետք է 24 աստիճանից բարձր չլինի: Քանի որ բարձր ջերմաստիճանում քնելը ավելի բարդ է լինում և մակերեսորեն: