Մարդկանց մոտ տարածված է այն կարծիքը, թե մազերը ճերմակում են սթրեսի, նյարդային համակարգի լարվածության կամ մարդու դժվար ապրելակերպի պատճառով:
Սակայն փորձագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մազերի ճերմակումը ընդհանրապես կապված չէ վերը նշված խնդիրների հետ: Նրանք բացատրել են, որ մազի գույնի փոփոխության հետ կապված են այլ գործոններ:
Վերջիններս կարող են մարդու մոտ ի ծնե սպիտակ մազեր ստեղծել կամ այլ գույն, օրինակ՝ նարնջագույն: Նրանց խոսքով սպիտակեցումը կարող է նաև ժառանգական բնույթ կրել:
Նույնիսկ երկվորյակ երեխաները կարող են նույն ժամանակահատվածում սպիտակել: