Զգեստի գույնի հետ կապված աղմկոտ պատմությունից հետո առավել ակնհայտ դարձավ այն փաստը, որ ամեն մարդու մոտ որոժակի կերպ է դրսևորվում գույնի ընկալումը, և պարտադիր չէ, որ դա համընկնի շրջապատի հետ:

Իրականում, գույները տարբերելու ունակությունն ուղղակիորեն կախված է Ձեր աչքերում առկա գունային ռեցեպտորների քանակից: Այս թեստը կօգնի Ձեզ հասկանալ, թե որքանով եք դու կարողանում տարբերել գույները:   

20 գույնից պակաս - Դուք դիխրոմատ եք, այսինքն ձեր աչքում առկա են երկու կոներ, ինչպես շների մոտ: Ըստ ամենայնի, հագուստի մեջ Դուք նախընտրությունը տալիս եք սև, մարմնագույն և կապույտ տոներին: Բնակչության 25%-ը դիխրոմատներ են:

20-32 երանգ - Դուք ունեք կոնի 3 տեսակ, որի շնորհիվ կարողանում եք տարբերել մանուշակագույնի, կապույտի, կանաչի և կարմիրի երանգները: 50%-ը տրիխրոմատներ են:

32-39 երանգ - Դուք, ինչպես և մեղուները, ունեք 4 տեսակի կոն, որոնց շնորհիվ կարողանում եք տարբերել գունային սպեկտրի գերթե բոլոր երանգները: Ձեզ, հավանաբար, նյարդայնացնում է դեղին գույնը, այդ պատճառով այն հազվադեպ կարելի է հանդիպել Ձեր զգեստապահարանում: Մոլորակի բնկաչության միայն 25%-ն է տետրախրոմատ:

Ավելի քան 39 երանգ

Դուք գերազանցեցիք ինքներդ Ձեզ, քանի որ էկրանն իրականում փոխանցում է միայն 35 երանգ: