Հասարակությունը հաճախ է զարմանում, թե ինչպես է աստղերին հաջողվում կարճ ժամանակում ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել իրենց հիանալի ֆիզիկական տվյալները: Նրանք հրաշագործներ չեն, պարզապես ունեն սննդակարգի և առողջ ապրելակերպի իրենց գաղտնիքները:

 

Աննա Սեմենովիչը զբաղվում է ֆիթնեսով շաբաթական 2-3 անգամ, օրը՝ 2 ժամ: Հագստի շրջանում նա կարողանում է մի փոքր լիցքաթափվել, սակայն այնուհետև միանգամից ձերբազատվում է ավելորդ կիլոգրամներից: Իր ամենախիստ դիետան խնձորա-ծովախեցգետնայինն է, որի ընթացքում թույլ է տրվում նաև ըմպել դառը սուրճ, թեյ, ջուր և մրգերով ֆրեշ: Նա նաև իրեն թույլ է տալիս ալկոհոլ, սակայն միայն թանկարժեք սպիտակ չոր գինի:

Անիլ Լորակն արագ նիհարելու համար իր սննդակարգից բացառում է անառողջ սնունդը, ընթրում է մինչ երեկոյան ժամը 7-ը և փոքր բաժիններով: Նա խորհուրդ է տալիս սնվել փոքր ափսեներից: Լորակն ամեն օր զբաղվում է ֆիթնեսով մոտ 20-30րոպե:

Մեգան Ֆոքսը մոլորակի ամենագայթակղիչ ու գեղեցիկ կանանցից մեկն է: Հղիության ընթացքում նա ավելացրել էր իր քաշը 10 կգ-ով, սակայն որին շատ արագ հրաժեշտ տվեց ծննդաբերությունից հետո: Նա կիրառում է 5 փուլից բաղկացած սննդակարգ, որը ենթադրում է օրական սննդի ընդունումը 5 անգամ փոքր բաժիններով: Շաբաթը մեկ օր կարելի է ուտել այն, ինչ ցանկանում ես, սակայն կրկին փոքր բաժիններով և հաճախ: Դերասանուհին նշում է, որ իր սննդակարգի հաջողությունը կայանում է նրանում, որ նա ամբողջովին հրաժարվել է կաթնամթերքից: 

Քրիստինա Ագիլերայի հաղթական վերադարձն իր նախկին կազմվածքին հիացրեց շատերին: Հաղթանակի արդյունքում նա հրաժեշտ տվեց ավելորդ 23 կգի-ի, հրաժարվեց վատ սովորություններից և դադարեց նյարդայնանալ չնչին բաների պատճառով: Ագիլերան նշում է, որ պետք չէ հրաժարվել ամեն ինչից, սակայն մի լավ սնվելուց հետո պետք է շտապել մարզասրահ:

Հայտնի և սիրված բարբադոսյան երգչուհի Ռիհաննան գերադասում է պրոթեինների սննդակարգ: Հանգստյան օրերին երգչուհին վայելում է կեքսեր, յոգուրտ, անգամ պիցցա: