Դուբայը հայտնի է ոչ միայն ամենաթանկ և շքեղ հյուրանոցներով, այլև անհավանական, հեքիաթային ճարտարապետական կոթողներով: Դրանից մեկը «Հրաշքների պարտեզ»-ն է: Դրա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն կառուցել են մի քանի տարի անմարդաբնակ անապատի տարածքում, և այն արդեն իսկ դարձել է ծաղիկների ամենամեծ պարտեզն աշխարհում:
Բոլոր նրանք, ում բախտ է վիճակվել լինել այնտեղ, միաբերան հաստատում են, որ դա աշխարհի 8-րդ հրաշալիքն է: Նշենք, որ պարտեզի տարածքը զբաղեցնում է 6,7 հեկտար տարածք: Այստեղ են բերվել ավելի քան 50 տեսակի ծաղիկներ, որոնցից պատրաստվում են արձաններ, պատեր, բուրգեր և աշտարակներ: