Ներդրողները հնարավորինս արդյունավետ ներդրումներ անելու նպատակով հաճախ իրենց հայացքն ուղղում են երաժշտական  գործիքներին: Որպես կանոն, դրանք կամ Ստրադիվարիիի ջութակներն են կամ էլ հնագույն կիթառներ կամ այլ գործիքներ:

Ամենաթանկարժեքն աշխարհում գնահատվում են Ստրադիվարիի ջութակները: Վերջերս նրա պատրաստած ջութակների ձեռքբերումը համարվում է լավագույն ներդրումներից մեկը: Երբեմն այս հազվագյուտ ջութակների տերերը վարձով տրամադրում են դրանք Սպիվակովին կամ Ջոշուա Բելին: Ժամանակին Ստրադիվարիի կողմից պատրաստված երաժշտական գործիքները հասանելի էին միան արքաներին և իշխաններին: Այսօր դրանք հնարավոր է ձեռք բերել միայն աստղաբաշխական գումարների դիմաց: 

1727թ. Ստրադիվարիի կողմից պատրաստված «The Kreutzer» անունով ջութակը վաճառվել է 974 500 դոլարով, իսկ 1990թ. մեկ այլ «The Mendelssohn» անունը կրող անսովոր բոսորագույն ջութակը աճուրդի արդյունքում վաճառվեց 902 000 դոլարով:

Ամենաթանկ դաշնամուրը

Դաշնամուրի համար ամենաբարձր գինը վճարվել է 1997թ.՝ կազմելով 1200 000 դոլար:

Գործիքը ստեղծվել է ամերիկյան «Steinway&Sons» ընկերության կողմից:

Ամենաթանկ կիթառները

Կիթառի գինը հաճախ որոշվում է նրանով, թե ժամանակին հայտնի երաժիշտներից ով է բռնել այն իր ձեռքերում: Հայտնի է, որ 2005թ. 2.7 միլիոն դոլարով աճուրդի ժամանակ վաճառվել է կիթառ, որի վրա եղել է ռոքի մոտ 16 աստղերի ստորագրությունները: Նախկինում այն հանդիսացել է Քաթարի թագավորական ընտանիքի սեփականությունը:

Բոբ Մարլիին պատկանող կիթառը գնահատվել է 1.2 միլիոն դոլար:

Աշխարհի ամենաթանկարժեք երաժշտական գործիքը

ԱՄՆ-ում 20 միլիոն դոլարով վաճառվել է Դյուպորի թավջութակը, որը պատրաստվել է հենց Ստրադիվարիի ձեռքերով: Սա բացարձակ ռեկորդ է երաժշտական գործիքների համար: Այն պատրաստվել է 1711թ.: Ըստ լեգենդի, նրա վրա նշմարվող խազերը թողվել են Նապոելոնի կողմից, ով փորձել է նվագել այն: Այդ գնով այն ձեռք է բերվել Ճապոնական երաժշտական ասոցիացիայի կողմից: Այժմ այն գտնվում է Ճապոնիայում: