Այժմ ամառային արձակուրդներ են, և մարդիկ շտապում են ծով, կղզիներ, լեռներ, ճամփորդությունների տարբեր վայրեր՝ օգտվելով ամենաարագ փոխադրամիջոցից՝ ինքնաթիռից: Եթե արդեն մի քանի ժամից պատրաստվում եք թռիչքի և ցանկանում եք թռիչքի ընթացքում ու դրանից հետո ձեզ լավ զգալ, ապա կան մթերքներ, որոնցից ավելի լավ է հրաժարվել:
Արագ սնունդ
Մարդու օրգանիզմը նման սնունդը բավականին դժվար է մարսում, իսկ թռիչքի բարձությունից այն ընդհանրապես համարվում է անտանելի բեռ, ինչը կարող է հանգեցնել այրոցի և ստամոքսի խանգարումների:
Ալկոհոլային խմիչք
Թռիչքից առաջ պետք է հրաժարվել ալկոհոլային խմիչքից, քանի որ դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկմանը:
Խաչածաղկավոր բանջարեղեն
Դրա օգտագործումից հետո ստամոքսում կարող են առաջանալ գազեր, փքվածության զգացողություն:
Գազավորված ըմպելիք
Սրանք ևս առաջացնում են ստամոքսի փքվածություն, ինչն անհարամարություն է պատճառում թռիչքի ժամանակ:
Մաստակ կամ կոնֆետներ առանց շաքարի
Նմանատիպ մթերքները կարող են վատթարացնել այն մարդկանց ինքնազգացողությունը, ովքեր փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Իսկ քանի որ մեր օրգանիզմն ունակ չէ մարսել շաքարավազի արհեստական փոխարինողին, ապա սա կարող է առաջացնել գազեր ստամոքսում:
՛
Լոբազգիներ
Լովու տեսակների մեծ մասը իրենց մեջ պարունակում են բարդ բաղադրիչներ, որոնք դժվար են մարսվում և հանգեցնում են փքվածության:
Սխտոր
Այս մթերքը շատ օգտակար է առողջության համար, սակայն դրա օգտագործումից հետո մնում է անտանելի հոտ:
.