Ընթերցանությունը ոչ միայն հասարակ մահկանացուների նախընտրելի զբաղմունքներից մեկն է, այլև՝ հայտնի աստղերի: Նրանք ևս կարողանում են ժամանակ գտնել իրենց անվերջանալի թվացող նկարահանումների, սիրավեպերի, սկանդալների արանքում և ժամանակ տրամադրել գրքերին: Շատ հայտնիներ խոստովանում են, որ սիրում են ինչպես ժամանակի փորձությունը հաղթահարած դասական, այնպես էլ ժամանակակից գրականություն: Որոնք են, ի վերջո, մերօրյա աստղերի ամենասիրելի ստեղծագործությունները: Հավանաբար կարելի է հետևել նրանց խորհրդին և համալրել սեփական գրադարանը:
1. Սրտակեր Անտոնիո Բանդերասը սիրում է կարդալ Դոն Կիխոտի և նրա հավատարիմ զինակցի՝ Սանչո Պանսի մասին բավականին հուզիչ և ռոմանտիկ պատմությունը: Պատմությունը հանուն արդարության մղվող անզիջում պայքարի մասին է:
2. Անջելինա Ջոլին նախընտրությունը տալիս է վամպիրների մասին գրականության դասական նմուշներից մեկին՝ Բրեմ Սթոքերի «Դրակուլա»-ին: Գրքի հերոսներն են վամպիրի վերածված աղջիկն ու այդ մութ աշխարհը բացահայտել ցանկացող իրավաբանը:
3. Զարմացնում է նաև Նիկոլ Քիդմանը, ում ամենասիրելի գրքերից մեկը նախատեսված է ավելի փոքր տարիքային խմբի համար: Խոսքը գնում է Քլայվ Լյուիսի «Առյուծը, կախարդուհին և զգեստապահարանը» գրքի մասին, որը կախարդների, հրաշքների և բացահայտումների մասին է:
4. Ջիմ Քերիի խոստովանությամբ իր ամենասիրելի գրական ստեղծագործությունը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ն է, որը մարդուն կանգնեցնում է կենսական կարևոր հարցադրումների առաջ:
5. Ռուսական գրականության ևս մեկ սիրահար՝ Հոլիվուդում գրավչության և սեքսուալության խորհրդանիշ Ջորջ Քլունին: Նա նախապատվությունը տվել է «Պատերազմ և խաղաղություն» գրքին:
6. Կիրա Նայթլի՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»: Հավանաբար պատահական չէ այս գրքի ընտրությունը, քանի որ գրքի էկրանավորման ժամանակ գլխավոր դերը մարմնավորել է հենց դերասանուհին:
7. Հարի Փոթերի դերով հայտնի Դենիել Ռեդկլիֆը շատ է սիրում Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» գիրքը: Գրքի հերոսների կյանքը և վայրիվերումներով ու առեղծվածով լի սիրո պատմությունն անտարբեր չի թողել նաև այս հոլիվուդյան դերասանին:
8. Մել Գիբսոնի ամենասիրելին Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան՝ ըստ Ֆարենհեյտի» ստեղծագործությունը: Գիրքը նվիրված է հասարակությանը և նրա կարևորագույն խնդիրներին:
9. Լուրջ գրականություն է գերադասում նաև Դրյու Բերիմորը: Վիկտոր Ֆրանկլ՝ «Մարդը իմաստի փնտրտուքներում»: Հեղինակը ավստրալիացի նյարդաբան, հոգեբան և հոգեբույժ է, ով նախկինում եղել է նացիստական ճամբարի գերիներից մեկը: Նա պատմում է այն մասին, թե ինչպես, անցնելով անգամ ամենադաժան փորձությունների միջով, կարելի է չկորցնել մարդկային կերպարանքը և խուսափել ինքնասպանությունից:
10. Ջոնի Դեպը շատ է հավանում ժամանակին ամենաճանաչված և ընթերցվող ստեղծագործություններից մեկը ՝ Ջեք Կերուակայի «Ճանապարհին» գիրքը: Սա պատմություն է հասարակ մարդու մասին, ով անվերջ փնտրտուքներ մեջ է, գտնում է, կորցնում, հիասթափվում, սակայն շարունակում հուսալ ու հավատալ: