Սերիալային դերասան Դավիթ Մարդյանն ամուսնացել է: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ֆեյսբուքյան էջից. դերասանուհին լուսանկարներ է հրապարակել Դավիթի հարսանիքից և կատարել հետևյալ գրառումը.

«Իմ շատ սիրելի ընկերոջ երազանքն իրականություն դարձավ: Դավ, տեսա՞ր, որ իսկական հարսանիքդ ուրախ անցավ: Երջանիկ ու սիրառատ ամուսնական կյանք եմ մաղթում:

Հ.Գ. Մարդ էլ իր նախկին ամուսնու հարսանիքին գնա՞: Չնայած արդեն ասել եմ՝ մենք ցիվիլ ենք»: