Ամառվա վերջին ամիսը համարվում է հանգիստը վայելելու լավագույն ժամանակաշրջան: Այս տարվա ամառային սաստիկ շոգը էլ ավելի է բարդացրել ամառը քաղաքում անցկացնելու տարբերակը:
Տարբեր մարդիկ նախընտրում են հանգստի զանազան եղանակներ. ոմանք սիրում են «ուղղակի հանգստանալ», ոմանք սիրում են անցկացնել հանգիստը ակտիվ մթնոլորտում: Մարդկանց մի մասը հանգստի համար նախընտրում է Հայաստանի գեղատեսիլ բնությունը, իսկ մյուսներին ձգում են դեռևս օտար և չբացահայտված ափերը:
YerevanNews.am-ը փորձեց կապ հաստատել հայ հայտնիներից մի քանիսի հետ` փորձելով տեղեկանալ հանգստի նրանց տարբերակի մասին: Այս անգամ մեր զրուցակիցը հայտնի «Vitamin» ակումբի ոչ պակաս հայտնի հումորիստ Վաչեն էր: Մեզ հետ զրույցի պահին Վաչեն գտնվում էր արտերկրում, սակայն ոչ թե հանգստի, այլ գործնական նպատակով:
- Առայժմ չեմ հանգստանում՝ աշխատանքային այցով եմ մեկնում: Դեռ աշխատանքը այնքան շատ է, որ չենք որոշել որտեղ ենք հանգստանալու, երբ... նույնպես հայտնի չէ:
Վաչեից փորձեցինք ճշտել, թե սիրում է արդյո՞ք հանգիստն անցկացնել Հայաստանում, հնարավոր է այս տարի մնան երկրի սահմաններին ներսում:
«Հնարավոր է նաև Հայաստանում, այո...սիրում եմ Հայաստանը, հատկապես, եթե ծով լիներ»,- իրեն հատուկ հումորով եզրափակեց նա: