ordinaricus.wordpress.com - գրում է.
Պարզապես անարդարության գագաթնակետը կլիներ, եթե նյարդերի վրա ազդող աղջկական նորաձև 7 թրենդների մասին գրելուց հետո չգրեի արդեն տղաների մոտ հաճախակի հանդիպող նմանօրինակ նորաձև թրենդների մասին, որոնք ոչ պակաս նյարդայնացնող են, ընդ որում, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար։ Եվ այսպես, հայ տղաների 7 նորաձև թրենդները, որոնք մի այլ կարգի նյարդայնացնում են կողքից նայողին։
1. Էսպադրիլներ
Ես չգիտեմ՝ ինչից ու ումից սկսեց սա, բայց էս ամառ մոտս այնպիսի տպավորություն էր, որ Երևան բալետ պարողների դիվիզիա ա ներխուժել և թաքուն քողարկվել են մեր շարքերում, իսկ այդ բալետային դիվիզիայի պատկանելիության մասին հուշող միակ բանը մնացել են մասիկները։ Ախր էդ էսպադրիլ կոչվածներն ու հայ տղերքն ընկալունակության առումով իրարից նույն տարածության վրա են, ինչ խոզերն ու պտտաձողերը (տուռնիկն էլի): Ու վաբշե, ասեմ, անկախ նրանից՝ հայ ա հագնողը, ամերիկացի, թե ուզբեկ, էս կոշիկները մի տեսակ շատ հակահիգիենիկ տեսք ունեն ու ընդհանրապես չեն դզում։ Շոգի դեմ եք հագնում, հագեք սանդալներ կամ նմանօրինակ այլ բաներ, բայց էս բալետի աքսեսուար հիշեցնող էսպադրիլներից յան տվեք էլի։ Համ էլ դրանք ակամայից հիշեցնում են 90-ականներին քյարթերի կողմից այդքան սիրված «շուզերը»։
2. Տռուսիկներդ վե՛ր
Էն որ ասում են է՝ չտեսաք պատից կախ, տեսաք ճակտիցդ կախ, հիմա էս մեր քշտած տռուսիկներով սամեցների մասին ա։ Ընդհանրապես, որ մի հատ թրենդի կամ էլ առհասարակ ինչ-որ դրսից եկած հոսանքի եք ուզում հետևել, նախ ծանոթացեք դրա նախապատմությանը։ Էդ տաբատը տռուսիկներից ներքև կրելու նորաձևությունը գալիս ա ԱՄՆ-ից, ընդ որում՝ ամերիկյան բերդերից։ Իսկ գիտե՞ք՝ ինչպես է այն ծագել. այն բանտերում, որտեղ ռեժիմը խիստ էր, ու կալանավորները սահմանափակ հնարավորություններ ունեին միմյանց հետ շփվելու զբոսանքների ժամանակ, մշակել էին ազդանշանների իրենց համակարգն, ու շալվարի իջեցվածության, հետևաբար նաև տռուսիկի երևալու աստիճանը հուշում էր դիմացինին տվյալ կալանավորի՝ հոմոսեքսուալ սեքսով զբաղվելու պատրաստակամության աստիճանի մասին։ Որքան ավելի շատ էր երևում տռուսիկը, այնքան ավելի շատ էր տվյալ կալանավորը ցանկանում, որ իրեն գիշերը ծիբիդոխկեին։ Հա, ու ևս մի տեխնիկական հուսահատ հուշում. եթե, այնուամենայնիվ, ուզում եք հավատարիմ մնալ այդ ոճին, ապա հիշեք, որ տռուսիկը պետք է երևա տաբատի ցածր լինելու հաշվին, ոչ թե էդ տռուսիկը մինչը կրծքավանդակը քշտելու հաշվին, թե չէ համ ծիծաղելի բան ա ստացվում, համ էլ քայլելը պետք ա որ անհարմար լինի։
3. Սելֆիներ
Ու եթե աղջիկների կողմից սելֆի անելը դեռ մի՜ կերպ կարելի է հասկանալ (մենակ թե առանց սելֆի սթիքերի), ապա տղաների պարագայում սելֆիզմը միայն տարակուսանք է առաջացնում։ Տղեն իրավունք չունի լինել էդ աստիճանի նարցիս ու հիացած իր արտաքինով, որ րոպեն մեկ իր չքնաղ ֆասոնը հավերժացնի ու կիսվի աշխարհի հետ։ Տղեն հենց դրանով էլ տարբերվում է աղջկանից, որ իրանից ակնկալում են մի քիչ տղՈՏ լինել, իսկ երբ մտնում ես մեկի էջն ու տեսնում ես, որ սաղ պատը հայելու դեմն ու ոչ միայն հայելու դեմն արված դաք-ֆեյս պորտրետներ են, ակամայից սկսում ես կասկածել կենսաբանական սխալի մասին։
4. Ֆոտոշոփային պուշոկներ
Ու հերիք չի էդ սելֆիների գործոնը, դեռ մի բան էլ ֆոտոշոփով են իրենց պորտրետները մշակում, ու արդյունքում նայում ես ու տեսնում ես, որ Гарник уже не тот… պռոշները Անջելինա Ջոլիին տվել-անցել են, երբեմն շագանակագույն աչքերն անսպասելի դարձել են փայլփլուն կապույտ, մաշկն այնքան հարթ է, ասես նորածնի հետույք լինի (անգամ եթե առանց ֆոտոշոփի՝ մեծահասակի հետույք է հիշեցնում) և այլն, և այլն… Բռռռռ, գրեցի, պատկերացրեցի ու ներվայնացա…
5. Մորուքներ
Ըստ էության, ես դեմ չեմ մորուք ունենալուն, բայց ես ունեմ մի շարք նկատառումներ։ Մորուքն իր մեջ սիմվոլիզմ է պարունակում, որն ընդգծում է տղամարդի առնականությունն ու հասունությունը, և կա երկու սկզբունքային դրույթ իմ ընկալման համար, որպեսզի ես նորմալ վերաբերվեմ մորուք ունենալուն. մորուք պետք է ունենա տղամարդը, այսինքն՝ ոչ միայն զուտ արական սեռի ներկայացուցիչը, այլ տղամարդը, ով կայացել է, առնական է ու հասուն, մեկ էլ մորուքը պետք է լինի մորուք՝ խնամված, հարդարված ու կոկիկ, ոչ թե ապաշքյարա աճած թրաշ։ Ու մի այլ կարգի ներվայնացնում ա, երբ տեսնում ես, որ ինչ-որ մամայի բալա, որ հերիք չի ճիլոպ մեռնում ա, մի բան էլ կյանքում 50 դրամ չի աշխատել, մեկ էլ մոջահեդի մորուքով ա, ու էդ մորուքն էլ ավելի շուտ սափրվել ալարելու հետևանք է, քան իմիջային լուծում։ Այսպիսով, եթե անգամ դուք խորապես վստահ եք, որ Դեն Բիլզերյանից 5 պակաս եք, համոզվեք, որ բավարարում եք գոնե վերոնշյալ երկու դրույթներին, նոր մորուք պահեք։
6. Հայկական ջունգլիներն ու ճղած տաբատները
Ես իհարկե կարող եմ հասկանալնորաձև հագնվելու ցանկությունը, բայց կան նորաձև թրենդերին հետևելու որոշակի պայմաններ։ Օրինակ՝ էդ անտեր ճղճղված ջինսերը որ մշակել են, դա չեն արել՝ ի նկատի ունենալով հայ մուժիկների ոտքերի մազոտության աստիճանը։ Եթե նայեք նման տաբատներ գովազդող մոդելների նկարներն ու տեսանյութերը, ապա չեք տեսնի այդ պատռված տաբատների հետևում թաքնված մարմնական հարուստ ֆաունա, որովհետև նման տաբատներ կրողները կամ քյոսա են լինում, կամ էլ մաքրում են ոտքերի մազերը։ Ձևն ա էդպես, իսկ քանի որ մենք չենք ուզում, որ դուք էն Բաղրմայանի սափրված ոտքերով ակտիվիստի օրը ընկնեք, ավելի լավ է պարզապես հրաժարվել այս թրենդից։
7. Մետրոսեքսուալիզմ
Շարունակելով ու զարգացնելով թրաշած ոտքերով ակտիվիստի թեման, պետք է նշեմ, որ շատ քիչ բան կարող է այդքան աններդաշնակ ու նյարդայնացնող լինել, որքան մետրոսեքսուալզմ դռռցնող հայ տղեն։ Չգիտեմ, թե ումից սկսեց այս մոդան, բայց գնալով շատանում են ձեռքերը, ոտքերը ու մարմինը սափրող արական սեռի ներկայացուցիչների թիվը։ Սա մետրոսեքսուալիզմի դասական դրսևորում է, իսկ մետրոսեքսուալիզմը՝ լինելով ինքնին նյարդայանացնող երևույթ, կրկնակի նյարդայանցնող է, երբ դրսևորովում է այնպիսի տղերքի կողմից, ում համար էդ բառը՝ մետրոսեքսուալիզմը, ընկալվում է, որպես մետրոյի նկատմամբ սեռական նկրտումներ ունենալու բնութագիր։ Մեկ-մեկ, չեմ ասում միշտ ու ծայրահեղացված դրսևորումներով, բայց հայ տղեն պետք է լինի հայեցի՝ բառի դրական ու իրական իմաստով, իսկ դա անելը, երբ դոշերդ թրաշած են, բավականին բարդ, եթե չասեմ անհնար բան է։
Ու վերջում. տղերք, մնացեք տղա ու պահեք ձեզ տղավարի։ Աշխարհը փոխվում է, բայց դեռ այնքան չի փոխվել, որ Հայ տղամարդ լինելը (չխառնել հայ տապոռ լինելու հետ) ամոթ ու հետամնաց բան լինի։