Ամառվա վերջին ամսի՝ օգոստոսի ավարտին արդեն հաշված օրեր են մնացել և բազմաթիվ մարդիկ փորձում են բա չթողնել ամառային հանգիստը վայելելու իրենց վերջին հնարավորությունները: YerevanNews.am-ը արդեն ծանոթացրել է իր ընթերցողին մի քանի հայ հայտնիների ամառային արկածներին:
Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը: Մենք փորձեցինք պարզել, արդյո՞ք հեռուստաէկրաններից չիջնող Սարգիսը կարողացել է այս տարի վայելել իր հանգիստը:
- Այս տարի չեմ հագստացել, ընդհանրապես: Նույնիսկ քնելու ժամանակ չունեմ:
Իսկ որտե՞ղ եք սիրում անցկացնել Ձեր հանգիստը. արտերկրում թե՞ Հայաստանի տարածքում:
- Ես ընդհանրապես սիրում եմ հանգստանալ արտերկրում: Հայաստանի տարածքում չգիտեմ ակտիվ հանգիստ անցկացնելու համապատասխան վայր: Ակտիվ հանգիստ անցկացնելու տեղ չկա, իմ կարծիքով, որտեղ ես կարող եմ հանգստանալ:
Ըստ Ձեզ Հայաստանում հանգիստը մատչե՞լի է:
- Կախված նրանից, թե որտեղ կամ որ եղանակին: Հայաստանն ինձ համար ավելի շատ պասիվ հանգստի համար է նախատեսված՝ Ջերմուկում, Աղվերանում, Ծաղկաձորում:
Իսկ արտերկրում որտե՞ղ եք նախընտրում անցկացնել հանգիստը:
Շատ տարբեր վայրեր, բայց ամենից շատ սիրում եմ Միջերկրական ծովը և այնտեղի հետ կապված ամեն ինչ, քանի որ այնտեղից ես վերադառնում եմ էներգիայով լցված: Ուղղակի այս տարի չհաջողվեց գնալ: