Արաբական լրատվամիջոցները անդրադարձել են սիրիացի արվեստագետ Թամամ Ազզամի վերջին հավաքածուին, որտեղ պատկերված են Սիրիայի ռմբակոծված ավերակները։ Նա օգտագործել է աշխարհահռչակ արվեստագետների նկարները՝ կոչ անելով ամբողջ աշխարհին մարդկային վերաբերմունք ցուցաբերելու փախստականներին։
Նա ասում է. «փախստականները արդեն ամեն ինչ կորցրել են, միայն խաղաղ կյանք են որոնում: Մենք չենք ուզում բեռ դառնալ որևէ մեկին համար, միայն ուզում ենք արթնացնել միջազգային հանրության խիղճը»։