«Եվրատեսիլ»-ի գործընկեր համարվող wiwibloggs. com-ը ցանկություն է հայտնում, որ առաջիկա համաեվրոպական երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը հանդիսանա երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Քրիտինե Պեպելյանը հայտնվել է «Wednesday Wishlist»-ում է, որը ցուցակ է և առաջարկում է ցանկալի մասնակիցներն այս կամ այն երկրից:

Եվրատեսիլյան բլոգը գրում է, որ Պեպելյանը իր «երազանքների երգչուհին» է «Եվրատեսիլում»: Նա սոցցանցերում ունի հետևորդների մեծ բանակ: Ըստ բլոգի, Քրիստինե Պեպելյանը ռոմանտիկա և սեքսուալ գրավչություն է ճառագում, ունի մրցանակներ: