Այս տարի արձակուրդս անցկացրել եմ Դիլիջանում մայրիկիս հետ,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Իսկ սիրու՞մ եք արտասահմանում հանգիստն անցկացնել, թե Հայաստանի տարածքում:
- Ինձ համար էական չէ. Հայաստանի տարածքում էլ եմ շատ սիրում, քանի- որ շատ գեղեցիկ տեսարժան վայրեր կան մեր հայրենիքում: Ես նաև շրջագայում եմ տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում, երգում եմ ու փորձում եմ հանգստանալ: Հիմնականում, ծով եմ շատ սիրում:
Ինչպե՞ս եք վերաբերում այն հայերին, ովքեր հանգստանում են Թուրքիայի տարածքում: Ըստ Ձեզ դա ճի՞շտ է:
- Դե, մարդիկ երևի այն պատճառով են այնտեղ հանգստանում, որովհետև գները համեմատած այստեղի հետ ավելի մատչելի են, կարծում եմ: Յուրաքանչյուրն իր ընտրությունն է կայացնում, ես չեմ կարող ասել, ինչպես իրենց հարմար է:
Իսկ Դուք երբևէ Թուրքիայի տարածքում հանգստացե՞լ եք:
- Չէ, չեմ հանգստացել, բայց դա կապ չունի: Կարող է մեկը հանգստանալ Թուրքիայի տարածքում, բայց ինքը լավ մարդ լինի հոգով, իսկ կարող է նաև չլինել Թուրքիայում, սակայն լավը չլինի: Դա մարդու որակի հետ կապ չունի: Չեմ կարող որևէ մեկին քննադատել կամ որակավորել: Երևի իրենց համար Անթալիայում, Եգիպոսում ավելի մատչելի է հանգստանալ: Կարծում եմ, այնտեղի սպասարկումն էլ է լավը և իրենց ավելի հաճելի է: Բայց դա չի նշանակում, որ իրենք սխալ են կամ ճիշտ են:
Ես ընդհանրապես թուրքերին չեմ սիրում, բայց հանգիստը կապ չունի մեր թշնամության հետ: Նրանց մեջ էլ լավ մարդիկ կան: Մարդը մարդ ա, կապ չունի թուրք ես, հայ ես, թե ինչ ես, կարևորը մարդ լինես: Մեզ մոտ էլ կան մարդիկ, որ հայ են, բայց իրենց վատ են պահում:
Հայաստանի տարածքում հանգիստը մատչելի՞ չէ:
- Կախված կոնկրետ տարածքից ու սեզոնից: Օրինակ՝ Դիլիջանը, Ծաղկաձորը էժան չեն: Ինձ համար մատչելի, ոչ մատչելի կապ չունի, կարևորը լավ հանգիստ անցկացնեմ: Ես ակտիվ հանգիստ եմ սիրում, պասիվ չեմ սիրում: Եվ ձևականություններ էլ չեմ սիրում, ինչ-որ բաներ ցուցադրելու: Գոնե հանգստանաս, գնացել ես ինչի՞ համար...ձևականությունների համար ինքս չեմ գնում:
Շատ լավ վայրեր ունենք ուր կարող ենք հանգստանալ. օրինակ՝ Ստեփանավանը, Հանքավանը, Աղվերանը, Դիլիջանը, Ծաղկաձորը: Կարևորը այս տարածքները լավ պահենք, խնամենք: Դրսից շատ մարդիկ են գալիս այստեղ զբոսաշրջության ու հմայվում են մեր տեսարժան վայրերով: Մենք պետք է հպարտանանք դրանցով: Հետո, արդեն, թե ով, որտեղ կհանգստանա, իրենց խնդիրն է: