Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ , որը տարբերվում է նույնանման երգերից: Եգիչը Դավիթ Ադամյանն է ՝ «Արցախի ձայներ» նախագծի մասնակից, որը նաև հանդես է գալիս անհատական կատարումներով: Փորձեցինք նրանից պարզել մանրամասներ կապված այլընտրանք ունեցող աշխատանքի մասին:
Այնքան հաճախ ես օգտվում տաքսիներից, որ որոշեցիր ե՞րգ ձոնել նրանց:
- Հաճախ, այնքան , որ նրանք հասցնում են ինձ բավականին զվարճալի գաղափարներ ու թեմաներ տալ և ամեն անգամ ինձ հետաքրքրում է թե տաքսիստը մտքում ինչ է մտածում իր ուղևորների մասին:
Ո՞վ է խոսքերի հեղինակը:
- Վահրամ Պետրոսյանը:
Ինչո՞ւ վստահեցիր նրան:
- Ես հավանում եմ նրա գործերը, նաև ընկերներս խորհուրդ տվեցին:
Երաժշտությունը, գործիքավորումը ո՞վ է արել:
- «Karen-Sevak production»-ի հետ ենք աշխատել, քանի որ սա իմ առաջին աշխատանքն էր, պիտի կողքս լինեին այնպիսի մարդիկ, երաժիշտներ, որոնց անվերապահորեն կվստահեի: Երբ արդեն պատրաստ էր, տեսահոլովակը նկարահանեց ընկերս՝ ռեժիսոր Արտյոմ Աբովյանը, ու, փառք Աստծո, դեռ վատ, բացասական խոսքեր չեմ լսել:
Ներկայիս երգարվեստը որքանո՞վ ես ուսումնասիրել:
- Լավ թե վատ գրեթե բոլորին լսում եմ ու ինձ համար եզրահանգումներ անում: Ճիշտն ասած շատ են իրար նման երգերը, այդ պատճառով որոշեցի մի քիչ տարբերվել՝ հումորային, թեթև երգ ու տեսահոլովակ ներկայացնելով:
Դու բնույթով այդպիսի՞ն ես՝ կատակասեր:
- Այո՛, ասող-խոսող: Չեմ սիրում ամեն ինչը բարդացնող մարդկանց, փորձում եմ բարդ իրավիճակներում էլ ինձ չկորցնել:
Ղարաբաղից եկար Երևան, որ երգչի կարիերա անես, իսկ կրթություն ունե՞ս:
- Այո սովորում եմ կոնսերվատորիայի ժող. երգի բաժնում Նորոյանի դասարանում, Գյումրի մասնաճյուղում:
Ղարաբաղցի լինելդ օգնո՞ւմ է, որ հաստատվես երգարվեստում, քեզանից առաջ Անդրե կար, Ռազմիկ Ամյան: (ծիծաղում է)
- Եթե Ռազը չլիներ կարող է երգիչ չդառնայի, միշտ իր երգացանկի երգերն եմ երգում, մինչև իմ երգացանկն ունենամ ու փորձեմ հետ չմնալ: Ի դեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ աշխատող ստեղծագործական խմբին, պրոդյուսեր Լիրա Քոչարյանին և ասեմ շուտով եթերում կլինի իմ հաջորդ տեսահոլովակը:
Պատրաստեց՝ Լուսինե Արշակյանը