- Ամեն ինչ արեք, որ չարչարվի, անհանգստանա մինչև այդ հանդիպմանն արժանանա :)))
«Այս շաբաթ զբաղված եմ, կփորձեն մոտ օրերս ազատ ժամանակ գտնել, քաղաքում չեմ (նույնիսկ եթե տանը վեր եք ընկած) և այլն
Եթե հոգնի ու էլ չհրավիրի, так ему и надо))))
- Պետք է ուշանալ 3-5 րոպեով
Եթե ժամին եք հասել, մտեք մոտակա խանութը ու ապակու հետևից զմայլվեք, թե ոնց է ձեզ սպասում )))
Եթե ինչ-ինչ պատճառներով ավելի երկար պիտի ուշանաք, տեղեկացրեք նրան SMSով` ներողություն հայցելով:
Եթե նա է ուշանում և չի զգուշացնում, 10 րոպեից ավել չսպասել, так ему и надо)))
- Պետք է լինել տպավորիչ, բայց ոչ շրջանավարտի պարահանդեսի հանդերձանքով
Շպարը չչարաշահել, բայց անպայման ցնցող, հարբեցնող օծանելիք օգտագործել, որը նա կզգա, երբ իբր «պատահմամբ» ձեր դեմքը շատ մոտ կհայտնվի նրան: Ձգտեք հիշվող ինչ-որ մի աքսեսուար հագնել:
- Քիչ խոսել, բայց ձկան պես էլ չլռել
Ուշադիր լսել, զննել, հոտոտել, ծամծմել (վերջինը կատակ էր): Հանդիպումը չպետք է աշխատանքի տեղավորման հարցազրույց հիշեցնի: Ինչ ինֆորմացիա որ ուզում եք քաղել, արեք դա անուղղակի, ոչ թե ուղիղ հարցով: Եթե ինքն է հարցաքննում, մեղմորեն ցույց տվեք, որ դա ձեզ դուր չի գալիս: Փորձեք, որ առաջին ժամադրությունից որևէ հստակ պատկերացում չկարողանա կազմել ձեր մասին: Ու այս կանոնը կարևոր է
Սահմանադրության պես հարգել ու պահպանել մինչև վերջ
P.S. Գլամուրային ամսագիր եմ ուզում տպել: Փորձում եմ ինձ այդ ոճում))
Իզաբելլա Աբգարյան-Facebook