Ռուսաստանաբնակ դերասան Ադրեյ Գայդուլյանը, ով այժմ անցնում է քիմիական թերապիայի կուրս Գերմանիայում, պատմել է երկրպագուներին իր զգացողության մասին: «Ունիվեր» և «ՍաշաՏանյա» հեռուստասերիալների աստղը տառապում է լիմֆոմայով:

«Ես որոշել եմ ավելի հաճախ դուրս գալ կապի: Ուզում եմ հաղորդել, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Այո, ես ճաղատ եմ: Ինձ լավ եմ զգում: Միայն ձեզ եմ շատ կարոտում: Շուտով կլինեմ տանը»: 

Երկրպագուները պատասխանել են իրենց սիրելի դերասանին՝ ոգեշնչող մեկնաբանություններով և բարեմաղթանքներով: