Տղամարդու համար դաձվածքն ամենից հաճախ ոչ թե գեղեցկություն է, այլ որևէ խորհրդանիշ: Սակայն սա չի խանգարում, որպեսզի դաջվածքը լինի նաև ոճային, ճաշակով և գեղցիկ:
Դեռ հին ժամանակներից տղամարդու համար դաջվածքը հանդիսացել է անձնագիր: Նրա դաջվածքից հնարավոր էր գուշակել, թե ինչ մասնագիտություն կամ նախասիրություն ունի տղամարդը: Իսկ զինվորները դաջվածքներ էին անում իրենց թշնամիներին վախ ներշնչելու նպատակով:
Տղամարդկանց դաջվածքների մշակույթի վրա ազդեցություն են ունեցել նաև բանտերը: Աստիճանաբար բանտային դաջվածքները տարածվել են հասարակության տարբեր շրջանակներում՝ ստեղծելով առանձին ոճ: