Ամենամեծամիտ հայ հայտնին Ավետ Բարսեղյանն է։ Այսպիսի արդյունք է ցույց տվել YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) կողմից անցկացված առցանց հարցումը։ 

Հարցման մասնակիցներից 39․3 տոկոսի կարծիքով հայ հայտնիներից ամենամեծամիտը Ավետ Բարսեղյանն է։ Նրան հաջորդում է Սոֆի Մխեյանը՝ 22․6 տոկոս ձայներով, հաջորդիվ հայ հայտնիներից Սիրուշոն է՝ 19․4 տոկոս ձայներով։

Երգիչ Անդրեն նույնպես ընդգրկված է 5-յակում․ 12․1 տոկոս ձայներով նա զբաղեցնում է 4րդ հորիզոնականը։ Մեր կողմից հարցվածների 6,5 տոկոսը մտածում են, որ ամենամեծ հայ հայտնին Քրիստինե Պեպելյանն է։