Սիրուշոն իր Instagram-ում հրապարակել է հեռուստատեսային պրոֆիլակտիկայի ժամանակ տեղադրվող տարբերանշանի (ГЦП) լուսանկարը:
Նշենք, որ հենց այս նույն լուսանկարը երգչուհին հրապարակել էր նաև իր և Լևոն Քոչարյանի առաջնեկի ծնվելուց հետո:
Հիշեցնենք, որ ըստ համացանցում հայտնված տեղեկությունների՝ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի երկրորդ որդին լույս աշխարհ է եկել Ֆրանսիայում, սակայն երգչուհու մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը, անդրադառնալով այս լուրերին, նշել էր, որ չի ցանկանում որևէ բան մեկնաբանել, քանի որ Սիրուշոն չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել: