Եվ որքան էլ ամբողջ համացանցում տարածվեցին Սիրուշոյի և Լևոնի հարսանեկան լուսանկարները, որքան էլ նրա կերպարը մանրազնին ու ամենայն «ճշգրտությամբ» քննարկվեց, վերլուծվեց, ուսումնասիրվեց, նույնիսկ կրկնօրինապատկվեց, սակայն շատ-շատերի ուշադրությունից դուրս մնաց մի շատ կարևոր հանգամանք՝ Սիրուշոյի հարսանեկան ծաղկեփունջը, իսկ ավելի կոնկրետ ծաղկեփնջերը, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա դրանց տարբերությունը:
Իսկ հիմա ավելի կոնկրետ և մանրամասն:
Հարսանիքին ներկա հյուրերը Wedding.am-ին պատմում են, որ երբ, ըստ բոլոր հայկական ավանդույթների, տղայի կողմը եկավ հարսի տուն, և եկավ փեսայի համար ամենասպասված ժամը՝ այն է իր հարսնացուին ճերմակ զգեստով տեսնելն ու նրա ողջ հմայքով հիանալու հնարավորությունը, շփոթված ու հուզված, Լևոնը շտապում է Սիրուշոյի ննջարան՝ մոռանալով մի շաատ կարևոր աքսեսուար՝ հարսանեկան ծաղկեփունջը:
Իսկ առանց ծաղկեփնջի ինչպե՞ս կարող է փեսան ներկայանալ իր սիրելի հարսիկին: Հավաքված հյուրը ավելի զգոն լինելով՝ շտապ-շտապ ծաղկեփունջ են կազմում Լևոնի համար՝ այն էլ տան աստիճանավանդակը զարդարած ծաղիկներից: