Հունիսի 2-ին, «Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտր» ռեստորան և կոկտեյլ-բարում Հայաստան հատուկ այցով ժամանած հանրահայտ սոմելյե, ԱՊՀ երկրներում Moet Hennessy-ի բրենդ ամբասադոր Իվան Բաչուրինը անցկացրեց բացառիկ վարպետության դասընթաց-համտես հատուկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
«Վիսկին փիլիսոփայություն է: Այն միայն սիրելը բավական չէ, այն հասկանալ է պետք»,- ասում է Իվան Բաչուրինը:
Իվան Բաչուրինը ազգությամբ ուկրաինացի առաջատար և հայտնի սոմելյե է՝ վիսկիի և գինու: 2000 թվականից սկսած աշխատել է որպես բարմեն՝ անընդհատ ուսումնասիրելով և հետաքրքրվելով ալկոհոլային խմիչքների պատմությամբ, բաղադրությամբ և տեսակներով: 2006 թվականին ավարտել է Դմիտրի Սիդկորենկոյի անվան սոմելյեների դպրոցը՝ ստանալով սոմելյեյի մասնագիտական որակավորում: 2008 թվականից հանդիսանում է Ա. Սավչենկոյի անվան վիսկի գնահատողների համաուկրաինական ակումբի և Ուկրաինայի սոմելյեների ասոցիացիայի անդամ: 2009 թվականին ճանաչվել է Ուկրաինայի լավագույն սոմելյե և Ուկրաինայի սոմելյեների և գինեգործների մրցույթի կույր համտեսի հաղթող: Մասնակցել է նաև սոմելյեների Եվրոպայի 2010 թվականի առաջնությանը: 2010 թվականից «Ուկրաինայի լավագույն սոմելյե» մրցույթի ժյուրիի հանձնաժողովի մշտական անդամ է: Դասավանդում է Ուկրաինայի՝ սոմելյեների առաջատար դպրոցներում, հանդիսանում է համտեսի մի շարք թրեյնինգային ծրագրերի հեղինակ: 2010 թվականին հիմնադրել է “Spirit Club” վիսկիի գնահատողների ակումբը: Ուկրաինայի լավագույն “Whisky Corner” ռեստորանի ավագ սոմելյեն է:Իվան Բաչուրինը Moet Hennessy-ի բրենդ ամբասադորն է ԱՊՀ երկրներում:Մասնագիտական գործունեության ընթացքում Բաչուրինը այցելել է Մեծ Բրիտանիայի թվով 54 վիսկիի ծխեցման կայաններ և պլանավորվում է ևս 52 այց:
Միջոցառման ընթացքում սոմելյե Իվան Բաչուրինը հյուրերին ներկայացրեց վիսկիի ստեղծման և զարգացման պատմությունը, ծանոթացրեց վիսկիի օգտագործման մշակույթին, ծեսին և ավանդույթներին, համտեսման կանոններին և գաղտնիքներին:
Համտեսի համար Իվան Բաչուրինը ընտրել էր աշխարհի վիսկի գնահատողների շրջանակում ամենահայտնի և որակի բազմաթիվ մրցանակների արժանացած շոտլանդական լեգենդար Glenmorangie վիսկին, որի տարբեր տեսակների փորձարկման և կարծիքների փոխանակման միջոցով մասնակիցները ճանաչեցին և իրենց համար բացահայտեցին վիսկիի առեղծվածը:
Իվան Բաչուրինը նախ անդրադարձավ Glenmorangie բառի նշանակությանը, որը կելտերենից թարգմանաբար նշանակում է «Հանգստության հովիտ» (Glen-նեղ, լեռնային հովիտ և morangie հանգստություն):
Բաչուրինը նշեց, որ վիսկիի գունային նրբերանգները բնութագրվում են սաթ քարի կամ մետաղներից՝ ոսկու գույների միջոցով: Ցանկալի նրբերանգները ստանալու համար շատ հաճախ վիսկիի հետ խառնում են կարամել, սակայն միածիկանի վիսկիի հատկապես՝ Glenmorangie-ի գունային համադրությունները ստացվում են միայն տակառների և հնեցման տեխնոլոգիաների միջոցով:
Իվան Բաչուրինը, խոսելով վիսկիի համային առանձնահատկությունների մասին, նշեց, որ համի բնութագրերը ստացվում են բուրբոնի տակառներում առաջնային հնեցումից, որոնք պատրատված են Շոտլանդիայում գտնվող Միսուրիի Օզարակ լեռներում, դադաղ աճող, օդով չորացված ամերիկյան կաղնուց, որի արդյունքում ուժեղանում են համային և հոտային զգայարանները:
Սոմելյեն հավելեց, որ Glenmorangie քաղցրությունն ամենևին դրանում շաքարի բաղդրությամբ չէ պայմանավորված, այլ քաղցր գինու հնեցման տակառների օգտագործմամբ:
Վարպետության դասընթաց-համտեսի ընթացքում Իվան Բաչուրինը անմիջական շփման մթնոլորտում պատասխանեց լրագրողների հարցերին: Միջոցառման պաշտոնական PR-գործընկեր SPRING PR-ընկերություն