Հունիսի 19-ին տեղի է ունեցել հաղորդավարուհի, Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի պսակադրությունը։ 28-ամյա հաղորդավարուհու ընտրյալը «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է։
Նշենք, որ զույգը նշանադրվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: Հաղորդավարուհու հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում: