Հունիսի 30-ի գիշերը Երևանում տեղի է ունեցել ավտովթար երգիչ Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ: Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել արգելապատնեշին:

Ավտովթարի հետևանքով տուժել են 33-ամյա Մարտին Մկրտչյանի վարած ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ղեկին եղել է հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: