«Խնդրում եմ…տարածել

Սիրելի’ ընկերներ, իմ անվան տակ ինչ-որ մեկը բացել է սայթ և անպարկեշտ հաղորդագրություններ է ուղարկում։ Անպարկեշտ ասածս շատ նրբին ու մեղմ է հնչում։ Համոզված եմ՝ ինձ ճանաչողները հասկանում են, որ ես չունեմ «նման մտքի թռիչք» և նման բառապաշարից չեմ օգտվում և երբեք իմ թշնամին չեմ եղել։ Չեմ իջնում այդ Ստահակի մակարդակին, բայց զգուշացնում եմ, որ ամենաբարձր ինստանցիաները տեղյակ են և զբաղվում են այս հարցով։

Վայ, քեզ, հիվանդ հօգի….

Հարգելիներս, թույ չտանք մի ամբողջ ազնիվ ապրած կյանք ոտնատակ տալուն, այլապես նման բան, կարծում եմ, կլինի շատերիս հետ։

ՉԼԻՆԵՆՔ ԱՆՏԱՐԲԵՐ…

Խնդրում եմ տարածեք գրությունս։»

իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը: