Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը մեծ աղմուկ է բարձրացրել՝ ելույթ ունենալով Շվեդիայում 
ԼԳԲՏ համայնքին նվիրված համերգային շոուի ընթացքում: Նա կատարել է եվրատեսիլյան իր հիթը՝ You are the only one երգը և ներկայացրել նաև երգի պրեմիերա: 

Շատերի համոզմամբ, ի հեճուկս ռուս հասարակության հոմոֆոբ տրամադրվածության, ռուս արտիստը գրավել է բոլորին իր սրտաբաց և ընկերական վերաբերմունքով: Վերջինս բեմից երախտագիտության խոսք է հղել սեռական փոքրամասնություններին, որոնք, ինչպես հայտնի է, հանդիսանում են «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հիմնական լսարանը: