Երեկ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նշում էր իր ծննդյան 19-րդ տարեդարձը: Դերասանուհու Instagram-ի էջը երեկվանից ողողված է ջերմ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

«Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար… Ես ուղղակի երջանիկ եմ, որ շրջապատված եմ ինձ հարազատ մարդկանցով: Ամենաթանկ նվերը ինձ համար գնահատված լինելն է: Ուղղակի շնորհակալ եմ, որ կաք և կողքիս եք… Ու մոռացա նշել ))) Այս տարի, հենց այս օրը իրականացրեցի իմ փոքր նպատակներից մեկը…»,- այս մասին դերասանուհին գրել է ստորև ներկայացված լուսանկարին կից՝ ակնարկելով իր նոր ավտոմեքենայի մասին: