Երեկ պատահաբար հեռուստացույցով նայում էի «X Factor»-ում Գեղարքունիքի մարզից ժամանած 17-ամյա Եղիշեի կատարումը: Մի կողմ թողնենք՝ նա պատրաստված էր, թե ոչ: Բայց ժյուրիի անդամների պահվածքը ցույց տվեց, որ նրանք ավելի անպատրաստ են՝ որպես ժյուրի, քան երիտասարդը՝ որպես մասնակից: Ձեզ ով է թույլ տվել ապագա զինվորին և, առհասարակ, ՀՀ քաղաքացուն ձեռք առնել: Եթե դա է ձեր հաղորդման ու «ռեյտինգի» չափման միավորը, ուրեմն՝ դուք կայանալու խնդիր ունենք: Իսկ ձեր կողմից նախապես պատրաստած տեսանյութով ապացուցեցիք, որ Եղիշեն կայացած մարդ է:
Հրաչ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: