Նոր զուգընկերոջ հետ առաջին սեքսը հաճախ անակնկալ կերպով է ավարտվում։

Սեքսը պետք է լինի ապահով և հարմարավետ։ Նման պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է քննարկել կարևոր հարցեր։ Որոշ թեմաներ որևէ կապ չունեն ռոմանտիկայի հետ, սակայն ստորև առաջարկված հացերը հարկավոր է քննարկել, նախքան կիջեցնեք անդրավարտիքները։

1․ Մենք հիմա սեքսո՞վ ենք զբաղվելու

Սա շատ կարևոր է, որպեսզի անհասկանալի իրավիճակում չհայտնվեք։

2․ Պահպանակ կա՞

ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը աշխարհում հետզըհետե աճում է։ Նույնիսկ եթե նորեկը ցույց է տալիս համապատասխան փաստաթուղթը, որը երեկ է ստացել բժշկից, պետք չէ հավատալ։ Հնարավոր է, որ զուգընկերը նոր է վարակվել և հետազոտության տվյալները կաորղ են ճշգրիտ չլինել այդ դեպքում։

3․ Ո՞վ է առաջինը լոգանք ընդունում

Երբ ցանկություն է առաջանում, չենք էլ մտածում սկզբից լոգանք ընդունելու մասին։ Սակայն զուգընկերոջ հետ առաջին սեքսը երբեմն չի արդարացնում մեր սպասելիքները։

4․ Սա միայն սե՞քս է, թե՞ ավելին

Ինչ-որ մեկը համարում է, որ սեքսից հետո պարտադիր չէ ծանոթանալ, իսկ մեկ ուրիշի համար սեքսը նշանակում է հարսանիք և երեք երեխա։ Եթե սեքսից հետո զուգընկերների սպասելիքները չարդարանան, ապա հաճույքը միանգամից կմոռանան և կմնան միայն վատ հիշողությունները։

5․ Ինչպե՞ս ենք անելու

Մոտավորապես որոշեք, թե ինչով եք զբաղվելու։ Եթե զուգընկերը համարում է, որ անալ սեքսը սովորական է, ինչպես՝ վագինալը, իսկ պոռնոֆիլմից դիրքերը՝ ամենահարմարավետը և իրականը, ապա սեքսը վերածվում է վտանգավոր զբաղմունքի։

6․ Ո՞ւմ ենք այդ մասին պատմելու

Անձնական տարածության սահմանները տարբեր են։ Ինչ-որ մեկը իր ամբողջ անձնական կյանքը պատմում է բոլորին, իսկ մյուսը պարզապես լուռ է և որևէ մեկին չի պատմում իր արկածների մասին։

Սեքսով զբաղվում են նվազագույնը երկուսով և եթե զուգընկերը չի ցանկանում, որպեսզի դրա մասին ուրիշ մարդ իմանա, ուրեմն հաշվի առեք նրա ցանկությունը։