ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է հիվանդանոցի տարածքում նոր կառուցված մոդուլային ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են կորոնավիրուսով վարակվածների բուժման համար:

«Սա իր օրինակի մեջ, կարծես թե, առաջին փորձերից է, որը կարծում եմ, լավ ստացվեց: Այստեղ ամեն ինչը զրոյից է կառուցվել»,- ասել է նախարարը:

Նախարարը շրջել և տարածքում ցույց է տվել ներքին կահավորումը: