Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա և Նոյի երկար սպասված աղավնին ձիթենու տերևը բերանում։

Ապացուցվեց, որ վարակի առաջին գրանցված դեպքը Փարիզում եղել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ից հունվարի 16-ի ընթացքում, բուժվել է ստացիոնարում։ Սիմպտոմներ ունեցել է նաև հիվանդի աղջիկը։ Չինաստանում չի եղել, չինացիների հետ չի շփվել։
Դրանից 30-40 օր անց նոր կհայտարարվի Չինաստանից անցած առաջին վարակվածների մասին:
Ապացույցը ձեռք է բերվել Փարիզի մի հիվանդանոցում, դեկտեմբեր ամսին սուր շնչառական ինֆեկցիայով պառկած հիվանդների սառեցված անալիզների ստուգման շնորհիվ։ Այդ հիվանդանոցում անալիզների կենսանյութը սառեցվում և պահվում են 4 տարի։


Այսպիսով առանց մամուլի գիտության, Եվրոպայում մեկ-մեկուկես ամիս վարակը տարածվել է որպես սեզոնային հիվանդություն: Այդ ընթացքում չի եղել ոչ մի աղետալի բան, ինչը նկարագրվում էր հետո, ինչը կանխատեսում են մեզ համար մինչև հիմա։
Փաստորեն բոլոր հաշվարկները և մոդելավորումները եղել են անթույլատրելի սխալ և ապակողմնորոշող, քանի որ հաշվի չեն առել վարակի գոյության 30-40-օրյա ,,խախանդ,, ժամանակահատվածը։

Իսկ Դուք ասում էիք, թե ողջ աշխարհը չի կարող մոլորյալ լինել...

(հղումը՝ այստեղ)