«Թղթե տունը» «La casa de papel» սերիալից հայտնի դերասան Էնրիկե Արքեն տեսաուղերձ է հայտնի կատակերգու Գարիկ Պապոյանի համար։ Պապոյանն այն հրապարակել է իր միկրոբլոգում։

«Սա հաղորդագրություն է Ժակ Քամարյանից։ Նա ինձ պատմել է, որ դու Հայաստանում միակ վեգանն ես։ Դա զարմանալի է։ Ես երբեք չեմ եղել Հայաստանում։ Ես գիտեմ, որ Հովիկը՝ Բոգոտան (խոսքը հայ դերասան Հովիկ Կեուչկերյանի մասին է, որը եւս խաղացել է «Թղթե տունը» սերիալում խմբ․) Հայաստանից է։ Բայց պետք է որ դժվար լինի, քանի որ ես լսել եմ, որ այստեղ շատ միս կա։ Դու գիտես՝ միշտ կա առաջինը, առաջնորդ, մեկը, որ պաշտպանում է այն, ինչին հավատում է։ Ես եւս որոշ ժամանակ վեգան եմ եղել եւ գիտեմ, թե ինչ է դա։ Ես գիտեմ, որ դու հայտնի կատակերգու ես, դերասան եւ երաժիշտ, շարունակիր աշխատանքդ, շարունակիր հաջողության հասնել ու վեգան եղիր»,- Պապոյանին ուղղված ուղերձում ասում է դերասանը։


«Այո, ինչ խոսք, իմ մոտ էլ են հարցերը շատ։ Հ.Գ - բայց ես Հայաստանի միակ վեգանը չեմ, էս Արտուրիտոն էլի մի բան բզբզում ա»,- հրապարակումը մակագրել է Գարիկ Պապոյանը։