Հրապարակվել է ուկրաինացի մշակույթի գործիչների ցանկը, որոնց 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։

Նրանց շարքում են հեռուստահաղորդավարներ Դմիտրի Կոմարովը («Мир наизнанку»), Նիկոլայ Սերգան («Орел и решка»), երաժիշտներ Ալեքսեյ Պոտապենկոն եւ Անաստասիա Կամենսկիխը, Սվետլանա Լոբոդան, Դմիտրի Մոնատիկը, Սվյատոսլավ Վակարչուկը, Անդրեյ Դանիկլոն, ինչպես նաեւ դերասանուհի Միլա Սավիցկայան («Последний богатырь»)։


Ռուսական կողմն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի տվել հրապարակված ցանկի վերաբերյալ։